211652_close_icon
views-count3564 դիտում article-date 19:42 04-04-2017

Զլաթան Իբրահիմովիչ. Վստահ եմ, որ կարող ենք հայտնվել լավագույն քառյակում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը վստահություն է հայտնել, որ իր թիմը մրցաշրջանի արդյունքներով կարող է լավագույն քառյակում տեղ զբաղեցնել և Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք ստանալ: 28 խաղից հետո «ՄՅՈւ»-ն այժմ զբաղեցնում է 5-րդ տեղը: «Ես ինձ լավ եմ զգում: Կարոտում էի «Օլդ Տրաֆորդը» և հանդիպումները, սակայն այժմ ես վերադարձել եմ և հույս ունեմ, որ կվերադարձնեմ դրական զգացողությունները: Մեկ խաղը կարող է շատ բան փոխել, և դու կարող ես հայտնվել 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ տեղում: Առաջին տեղը մեզանից շատ հեռու է, երկրորդն էլ, բայց մնացած տեղերի համար պայքար է ընթանում: Կարծում եմ, որ մենք կանենք դա, կհավաքեն անհրաժեշտ քանակի միավորներ, որպեսզի Չեմպիոնների լիգայում հայտնվելու հնարավորություն ունենանք, թեպետ այժմ մենք սխալվելու իրավունք այլևս չունենք: Պետք է ավելի շատ աշխատենք, և այդ ժամանակ` վստահ եմ, մենք կլինենք լավագույն քառյակում», ասել է Իբրահիմովիչը:

Նմանատիպ նյութեր