Զլաթան Իբրահիմովիչ. Առայժմ Մանչեսթերն իմ համար լավագույն քաղաքն է
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը իր կարծիքն է հայտնել Անգլիայում կենսակերպի վերաբերյալ:
«Շատ բաներ էի լսել, թե իբր քաղաքն այսպիսին է, այնպիսին է, եղանակը այն չէ, այս չէ: Սակայն առայժմ ամեն ինչ լավ է: Առայժմ սա լավագույն քաղաքն է:
Ես Շվեդիայից եմ եկել: Շատ մեծ պահանջներ չունեմ, որոնք կապված չեն ֆուտբոլի հետ: Ես բավական հասարակ ընտանեկան տղա եմ: Իմ համար ընտանիքը առաջին տեղում է, մնացածը էական չէ», ասել է Իբրահիմովիչը: