211652_close_icon
views-count4110 դիտում article-date 17:55 04-04-2017

Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվում են հայտարարությունների նոր տախտակներ և թարմացվում են նախկինում տեղադրվածները

Մայրաքաղաքի արտաքին տեսքը բարելավելու նպատակով Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հայտարարությունների նոր, երևանյան միջավայրին համահունչ ցուցատախտակներ: Այս փուլում արդեն փոխարինվել է 60 ցուցատախտակ: Պարբերաբար գույքագրվում և թարմացվում են նաև նախկինում տեղադրվածները. դրանցից 28-ը նորոգվել, ներկվել և պատշաճ տեսքի է բերվել: Առաջիկա օրերին կնորոգվի ևս 30-ը, իսկ 95-ն էլ կներկվի: Կարևորելով հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների կիրառական նշանակությունը՝ ևս մեկ անգամ հիշեցնենք, որ օրենքով սահմանված կարգով տարաբնույթ հայտարարությունները պետք է փակցվեն բացառապես այդ նպատակով պատրաստված և հատուկ վայրերում տեղադրված ցուցատախտակներին:

Նմանատիպ նյութեր