211652_close_icon
views-count4118 դիտում article-date 15:26 04-04-2017

Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք նոր Հայաստան. ՀՀ վարչապետի հայտարարությունը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 2-ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները: Հանրության բոլոր հատվածների համար անվիճելի է, որ այս ընտրություններն անցկացվեցին ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին: Շնորհակալ եմ ընտրությանը մասնակցած ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց ակտիվ և պատասխանատու քաղաքացիական դիրքորոշումը դրսևորելու համար: Այն քվեն, որ ստացել է մեր թիմը, պարտավորեցնում է: Մենք հստակորեն գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը ստանձնում ենք և հաստատակամ ենք ժողովրդի կողմից մեզ տրված փոփոխությունների մանդատը կյանքի կոչելու: Առջևում մեզ սպասվում է հետևողական և քրտնաջան աշխատանք: Անկասկած, անելիքները շատ են, սակայն մենք չենք վախենում դժվար ճանապարհից: Կարող են ամպագոռգոռ հնչել խոսքերս, բայց ասում եմ սրտիս խորքից: Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, որպեսզի մեր երկրի ամեն քաղաքացի իրեն ավելի լավ զգա, քան նախկինում»։

Նմանատիպ նյութեր