211652_close_icon
views-count5586 դիտում article-date 21:44 04-01-2016

Բենիտեսը պաշտոնանկ է արվել, նրան կփոխարինի Զիդանը. տեսանյութ

Այսօր կայացել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարության նիստը, որի ժամանակ քննարկվել է թիմի ներկայիս իրավիճակը: Նիստի արդյունքում որոշում է կայացվել պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին` հաշվի առնելով թիմի մրցելույթները Իսպանիայի առաջնությունում և Բենիտեսի լարված հարաբերությունները «Ռեալի» մի շարք առաջատար խաղացողների հետ: Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» 18 տուրից հետո վաստակել է 37 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը` 4 միավոր զիջելով առաջատար «Ատլետիկոյին»: «Ռեալի» պաշտոնական կայքը հայտնել է, որ Բենիտեսին կփոխարինի «Ռեալի» նախկին խաղացող, ներկայումս «Կաստիլյայի» մարզիչ Զինեդին Զիդանը: Այս առթիվ սրամիտ լրագրողներն արդեն հասցրել են նույնիսկ համապատասխան տեսանյութ պատրաստել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր