4053 դիտում
20:52 01-11-2019
ԱՄՆ Սենատում ավելացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի աջակից սենատորների թիվը
Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի աջակիցների թիվը հասել է 19-ի:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Կոնգրեսի վերին պալատում` Սենատում մեր բանաձևի աջակիցների թիվը դարձավ 19: Այսօր միացան ևս 2 հանրապետական սենատորներ՝ Միթ Ռոմնին և Ջոն Քորնին»,- գրել է Սարգսյանը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը: Սենատում համանման բանաձևն ամենայն հավանականությամբ կքննարկվի նոյեմբեր ամսվա ընթացքում:
Նմանատիպ նյութեր
5435 դիտում
20:29 01-04-2017
ԱՄՆ Սենատում քննարկվում է Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևի նախագիծը
5434 դիտում
22:32 21-03-2018
Արայիկ Հարությունյանն Ավստրալիայի Սենատում հանդիպել է սենատորների հետ
1812 դիտում
11:49 21-11-2020
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման բանաձևի նախագիծը. Ֆրանսիայի սենատորների նախաձեռնությունը
Այս բաժնից
841 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
952 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
682 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին