211652_close_icon
views-count902 դիտում article-date 11:48 24-12-2014

ՄԱԿ ԱԽ-ն Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հայտարարություն է տարածել

ՄԱԿ- անվտանգության խորհրդի անդամները դեկտեմբերի 22-ին կայացած նիստում հայտարարություն են տարածել Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ, փոխանցում է apsny.ge-ն: Վրաստանի ԱԳՆ-ն տարաել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի և Ավստրալիայի ներկայացուցիչների հայտարարությունը, որում ասվում է. «Անվտանգության խորհրդի անդամները հստակ հայտարարել են, որ Ռուսաստանի Դաշնության և Աբխազական շրջանի միջև, այսպես կոչված, դաշինքի և ինտեգրման մասին պայմանագիրը հակասում է միջազգային նորմերին և խախտում միջազգայնորեն ճանաչված Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Ընդգծվել է, որ այս պայմանագրի ստորագրումը արհամարհանք է հակամարտության խաղաղ կարգավորման փորձի նկատմամբ»:

Նմանատիպ նյութեր