Քրդերը 10 օրվա ընթացքում ԴԱԻՇ-ից ազատագրել են 146 քառ.կմ տարածք
Սիրիայի ժողովրդավարական ուժերին (SDF) հաջողվել է Սիրիայի հյուսիսում գտնվող Տաբկա քաղաքը ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողության 10 օրվա ընթացքում ազատագրել 146 քառ.կմ տարածք՝ տեղեկացնում է [url=https://ria.ru/syria/20170401/1491273591.html]ria.ru[/url]-ն՝ հղում կատարելով SDF-ի շտաբին:
«Գործողության 10 օրվա ընթացքում ազատագրված է 146 քառ.կմ, որտեղ գտնվում են 23 գյուղեր: Ոչնչացված են 79 զինյալներ՝ ներառյալ երկու հրամանատարներ. հինգ ահաբեկիչներ գերի են վերցվել»,- ասվում է շտաբի տարածած հայտարարության մեջ:
Քրդական ուժերի կորուստները, SDF-ի շտաբի տեղեկացմամբ, եղել են չորս զինվորներ, ևս չորսը վիրավորվել են: