211652_close_icon

Քրդերը Ռաքքայի մերձակայքում գտնվող ևս մեկ քաղաք են ազատագրել

views-count3496 դիտում article-date 16:51 05-03-2017
Սիրիայի դեմոկրատական ուժերը, որոնք հիմքը կազմում են քրդերն ու արաբական ցեղերը, ազատագրել են Ջիբ Խալիլ քաղաքը, որը գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների վերահսկողության ներքո, հաղորդում է Roinews-ը։ Քաղաքն ընդամենը 25 կմ հեռավորության վրա է գտնվում Ռաքքայից, որը ԻՊ-ը հռչակել է որպես իր մայրաքաղաք։ Այս պահին գրոհը նշված շրջանում ավելի ու ավելի լայն տարածքներով է ծավալվում։ Հիշեցնենք, որ քրդական ուժերին աջակցում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը։

Նմանատիպ նյութեր