Ընտրությունների օրը ՊՆ-ում ևս «Թեժ գիծ» կգործի
ՀՀ ԱԺ 2017թ. ընտրությունների քվեարկության օրը` ապրիլի 2-ին, ժամը 08.00-ից մինչև 20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը», այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք զանգահարել 1-28 անվճար հեռախոսահամարին: