211652_close_icon
views-count1119 դիտում article-date 12:44 22-04-2015

Ապրիլի 22-ին, 23-ին և 24-ին ոստիկանությունում կգործի շուրջօրյա «ԹԵԺ ԳԻԾ»

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերով քաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն ապահովելու նպատակով, բացի մշտական գործող 1-02 հեռախոսահամարից, ապրիլի 22-ին, 23-ին և 24-ին ոստիկանությունում շուրջօրյա կգործեն նաև [b](+37410) 54-69-12, (+37410) 54-69-14, (+37410) 56-12-37 հեռախոսահամարները: (+37410) 56-12-37 հեռախոսահամարը հասանելի կլինի նաև մեր երկիր ժամանած օտարազգի հյուրերի համար՝ անգլերեն լեզվով:[/b] [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր