211652_close_icon

Դեղի դոզան բարձրացրել են, երեխայի օրգանների վրա վատ է անդրադառնում. 15-ամյա Մանեին բուժում է հարկավոր

views-count23652 դիտում article-date 19:32 30-03-2017
Պարցիալ էպիլեպսիայով տառապող 15-ամյա Մանե Գյուլբանգյանին անհապաղ բուժում է հարկավոր Գերմանիայում, որի համար ընտանիքն անհրաժեշտ գումարը չունի:  Նրա մայրը՝ Մերին, նշեց, որ աղջկա մոտ հիվանդությունն ի հայտ է եկել 11 տարեկանում, բժիշկները նշել են, որ հասունացման շրջանում հնարավոր է, որ հիվանդությունը նահանջի, սակայն, այն ավելի է բարդացել: «Տեսան, որ հասունացումը դեր չի խաղում, սկսեցին դեղի դոզան բարձրացնել, որն էլ երեխայի օրգանների վրա վատ է անդրադառնում: Ասում են՝ կամ կանցնի, կամ ավելի կվատանա վիճակը, մենք 6 ամիսը մեկ գնում ենք հետազոտման, ոչ մի էական բան չեն ասում, միայն ցնցումների ժամանակ դեղի դոզա են ավելացնում»,- ասաց նա: Նա նշեց, որ ընտանիքը որոշել է Մանեին տեղափոխել Գերմանիա, սակայն, հետազոտման եւ բուժման համար անհրաժեշտ գումարը չունի: Տիկին Մերիի խոսքով,  Գերմանիայում Մանեի միայն հետազոտման համար հարկավոր է 7 500 եվրո. «Դեռ միայն հետազոտման գումարը գիտենք, թե բուժման համար ինչքան է հարկավոր՝ չգիտենք, բայց ասել են, որ ավելի շատ է, քան հետազոտմանը»: 15-ամյա Մանեին օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել. [b]«Ամերիաբանկում» Մանե Գյուլբանգյանի անունով բացված հաշվեհամարներին՝ 1570024145870100 AMD 1570024145870101 USD  1570024145870158 RUB, կամ զանգահարել նրա մորը՝ Մերիին՝ 099693142, 093693142 հեռախոսահամարներով:[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր