211652_close_icon
views-count32047 դիտում article-date 16:17 30-03-2017

«Երկիրը դարձրիք Թուլեքի Թագավորություն»․ Վերջին հաշվով, ձեռ են տվել, պիտի խաղան. Վանո Սիրադեղյան

Երբ բերանը չափ չի ունենում, ոտքերը ամեն պահի պիտի պատրաստ լինեն ծլկելու։ Միայն թե պետություն ղեկավարելը թաղի լակոտների կռիվ չէ, որ մեր քրֆես ու փախչես։ Ոչ էլ ազգային ազատագրական ղաչաղություն, որ քրդի մի կովի դիմաց հայկական մի գյուղ մատնես մորթվելու ու սարով անցնես մյուս գավառ։ Իսկ դուք, փրկիչներս, պետության ներքին ու արտաքին հարաբերությունները իջեցրիք Ցախի մեյդանի հայաթի կռվի մակարդակին։ Երկիրը դարձրիք Թուլեքի Թագավորություն։ Հայաստանի մթնոլորտը կարիք ունի միանգամից մաքրվելու ասիական բաղնիքի այն գարշահոտից, որ օդում կախված է լինում աշխարհազորի եւ մեդրեսեների սաների խմբակային ու զանգվածային լոգանքից հետո։ Տրամաբանական ավարտը անհրաժեշտ է, որպեսզի ժողովուրդը վերջապես հասկանա, որ գերագույն ազգային գաղափարը՝ ունեցած երկիրը շենացնելն է, ոչ թե չեղած բանի համար Կիկոսի դեգենեռատ տնեցիների նման սուգ ու շիվան կապելը։ Եւ որ երկիրը մարդուս նույն տունն է, ոչ թե ապուպապի գերեզմանին կից սպասարկող անձնակազմի բուդկա։ Վերջին հաշվով, ձեռ են տվել, պիտի խաղան։

Նմանատիպ նյութեր