211652_close_icon

Մայրաքաղաքի ջրային կառույցների ու ցայտաղբյուրների վերագործարկման նպատակով նախապատրաստական աշխատանքներ են կատարվում

views-count3040 դիտում article-date 14:41 30-03-2017
Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությունը մարտի կեսերից սկսել է մայրաքաղաքի 35 շատրվանների ու ջրավազանների ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքները: «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև ցայտաղբյուրները վերագործարկելու համար: Այս տարի ևս մայրաքաղաքի ջրային կառույցներն ու ցայտաղբյուրները կգործարկվեն Մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ին: Մինչ այդ ջրային կառույցների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ընթանում են հանգույցների ու պոմպային համակարգերի կարգաբերման, խողովակաշարերի ներկման, տարածքի մաքրման և տեխնիկական բնույթի այլ աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր