Նոյեմբերի մեկից կդադարեցվի մայրաքաղաքի ջրային կառույցների գործունեությունը
Տարեշրջանի փակման և ձմեռային ռեժիմի անցման կապակցությամբ նոյեմբերի մեկից կդադարեն գործել մայրաքաղաքի թվով 35 ջրավազաններն ու ջրային այլ կառույցները:
Մինչև նոյեմբերի 15-ը կիրականացվեն համակարգերի տեխնիկական ստուգման աշխատանքներ, այնուհետ ջրային կառույցները կկոնսերվացվեն մինչև գարուն:
Ամբողջ տարվա ընթացքում երևանյան ջրային կառույցները գործել են անխափան և սահմանված ժամանակացույցով:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]