24907 դիտում
17:24 29-03-2017
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունվար – փետրվար ամիսներին մատուցված ծառայությունների դիմաց որոշ բաժանորդների կատարած վճարումների հաշվարկի հետ, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, առաջացել են անճշտություններ: Դրանք ուղղելու նպատակով ներկայումս ձեռնարկվում են միջոցներ, որոնց արդյունքներով արդեն առաջիկայում ընկերության տվյալների բազայում կկատարվեն համապատասխան ճշգրտումներ:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ Վեոլիա Ջուր ՓԲԸ չի հանդիսանում նախկին Երեւան Ջուր, Հայջրմուղկոյուղի, Շիրակջրմուղկոյուղի, Լոռիջրմուղկոյուղի ու Նոր Ակունք ընկերությունների իրավահաջորդը, հետեւաբար չունի այնտեղ բաժանորդների ունեցած կանխավճարները սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունք:
Դրանք Վեոլիա Ջուր ընկերությանը կարելի է փոխանցել նախկին ջրամատակարար ընկերությունների սպասարկման գրասենյակներ կամ տվյալ տեղամասը սպասարկող տեսուչին ներկայացրած դիմումի հիման վրա (դիմումի ձեւը կտրամադրի տեսուչը):
Դրանց ստուգման արդյունքում ճշգրտված գումարները կուղղվեն մեր ընկերությանը՝ բաժանորդների ունեցած ընթացիկ պարտավորությունների մարմանը:
Վեոլիա Ջուր ընկերությունը հավաստիացնում է իր բաժանորդներին, որ ամեն ինչ արվում է առկա խնդիրներին հնարավորինս արագ ու օրենսդրության շրջանակներում լավագույն լուծում տալու համար, եւ հորդորում է շարունակել ընթացիկ վճարումները մատուցված ծառայությունների դիմաց:
[b]Վեոլիա Ջուր ՓԲԸ[/b]
Նմանատիպ նյութեր
9142 դիտում
18:28 13-01-2017
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է
1870 դիտում
21:45 29-08-2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է ջրանջատումների մասին
Այս բաժնից
469 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
430 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
1012 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան