Սոցհարցման անվան տակ փորձում են պետաշխատողներից ճշտել՝ որ կուսակցությանը կամ դաշինքին են ընտրելու. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններից՝ նախարարություններից և այլ հիմնարկներից ՀԺ-ն ահազանգ է ստացել, որ ՀՀԿ գրասենյակից սոցհարցման անվան տակ փորձում են իրենցից ճշտել, թե որ կուսակցությանը կամ դաշինքին են ընտրելու»:
ՄԹերթը հավելում է, որ մի քանի աշխատակիցների ներկայացմամբ՝ այդ հարցն ուղղելու համար զանգում են անգամ իրենց բջջային հեռախոսահամարներին: Նրանք կարծում են, որ իրենց գերատեսչությունների ղեկավարներն են իրենց հեռախոսահամարները տրամադրել այդ հարցումները կազմակերպողներին:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։