211652_close_icon
views-count13205 դիտում article-date 21:06 27-03-2017

ՔԿ-ն փնտրում է Երևանի դեղատներից մեկից դրամարկղը բացահայտ հափշտակած անձին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երևան քաղաքի դեղատներից մեկից դրամարկղը բացահայտ հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2017թ. մարտի 3-ին՝ ժամը 21:56-ին, առերևույթ հանցագործություն կատարած անձը բաց դռնից մուտք է գործել Երևան քաղաքի Թումանյան 11/41 հասցեում գործող դեղատուն և, դեղագործի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բացահայտ հափշտակել է դեղատան դրամարկղը, ապա՝ դիմել փախուստի։ Նախնական տվյալներով՝ դրամարկղում եղել է մոտ 850.000 ՀՀ դրամ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ստացվել են դեղատանը տեղակայված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ մուտք գործում դեղատուն, բռնություն գործադրելով աշխատակցուհու նկատմամբ՝ վերցնում դրամարկղը և հեռանում: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։ «Խնդրում ենք տեսանյութում պատկերված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, իսկ ովքեր ճանաչում են նրան կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,- հայտնում են ՔԿ-ից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր