Դոնբասում ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել. կա 5 զոհ
                        Ուկրաինայում ռազմական Ми-2 ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դոնբասի Կրամատորսկ քաղաքի տարածքում տեղի ունեցած  ավիավթարի հետևանքով կա 5 զոհ՝ անձնակազմի 3 անդամ և 2 ուղևոր: 
Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղղաթիռը խճճվել է էլեկտրալարերի մեջ և վայր է ընկել:
Միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

