1123 դիտում
18:49 24-03-2017
Մայրաքաղաքի հանրակրթական երկու դպրոցներում բացվել են ռեսուրսային դասասենյակներ
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներառական կրթություն իրականացնող հիմնական դպրոցներում շարունակվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար նախատեսված ծրագրերը:
Մայրաքաղաքի համար 163 հիմնական դպրոցում բացվել է աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների համար ռեսուրսային դասասենյակ: Ծրագրի նպատակն է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ներգրավել և մասնակից դարձնել կրթական ընդհանուր գործընթացին: Դասասենյակները վերակառուցվել են միջազգային չափանիշներին համապատասխան: Դասարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով և զարգացնող խաղերով:
Դասասենյակը ծառայելու է ոչ միայն 163 դպրոցի, այլև ներառական կրթություն իրականացնող հարակից դպրոցներում սովորող և դպրոց ընդունվել պատրաստվող երեխաների համար:
Նմանօրինակ ռեսուրսային դասասենյակ է բացվել նաև մայրաքաղաքի համար 126 հիմնական դպրոցում, որտեղ հաճախելու է 30 երեխա:
Երեխաների Զարգացման միջազգային կենտրոնի հետ իրականացվող ծրագիրը կյանքի է կոչվել «Օգնիր դպրոցիդ» ծրագրի շրջանակում՝ մի շարք կազմակերպությունների աջակցությամբ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյաը, ընդգծելով ծրագրի
կարևորությունը, նշել է, որ Երևանի քաղաքապետարանը ներառական կրթությանն ուղղված նախաձեռնությունները
հնարավոր են դառնում հասարակական մի շարք կազմակերպությունների հետ մշտական համագործակցության շնորհիվ:
«Այսօր արդեն մայրաքաղաքի թվով 54 հիմնական դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն, ինչը մեզ համար շատ կարևոր գործընթաց է և որի ուղղությամբ աշխատանքները շարունակական են: Նշված դասասենյակների ստեղծման այս ծրագրի շնորհիվ տասնյակ երեխաների համար կբացվեն ներառական կրթության համակարգ ինտեգրման նոր դռներ, որոնք, վստահաբար, կարդարացնեն իրենց և կնպաստեն աշխատանքի արդյունավետությանը» ,-նշել է Գայանե Սողոմոնյանը:
Նմանատիպ նյութեր
1078 դիտում
12:12 03-08-2022
Իջևանում ամբողջահատիկի ուսուցման և ռեսուրսային առաջին նորաստեղծ կենտրոնն է բացվել
652 դիտում
14:45 01-12-2015
Վարկային միջոցների խնայողություններով կբացվեն համակարգչային նոր դասասենյակներ. ՀՀ ԿԳՆ
Այս բաժնից
451 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
580 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1045 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը