2034 դիտում
14:43 18-06-2019
Վեդու ջրամբարը կարող է դառնալ Հայաստանում կաթիլային ոռոգման ցանցի ամրացման կարևորագույն ռեսուրսային հանգույց․ Սուրեն Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրիի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Սուրեն Պապիկյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախ է ևս մեկ անգամ, արդեն նոր կարգավիճակով, նախարարությունում ընդունել գործընկեր կազմակերպության ներկայացուցիչներին։ Հայաստանում ԶՖԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերից առանձնացնելով Արարատյան հարթավայրի ոռոգվող հողատարածքների վերականգման նպատակով Վեդու ջրամբարի կառուցումը՝ նախարար Պապիկյանը նկատել է, որ իր կենսական նշանակությամբ այն երկրի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիր է լուծում։ «Վեդու ջրամբարի ենթակառուցվածքային ամբողջական համակարգի ներդրումը կարող է դառնալ Հայաստանում կաթիլային ոռոգման ցանցի ամրացման կարևորագույն ռեսուրսային հանգույցներից մեկը, ինչն էլ իր հերթին տնտեսության տարբեր ճյուղերի համար անխուսափելիորեն կունենա բազմագործոն ազդեցություն»,-ասել է նախարարը։
Իր հերթին ԶՖԳ Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրին գոհունակություն է հայտնել Վեդու ջրամբարի շինարարարական աշխատանքներն ըստ ժամանակակցույցի և սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու կապակցությամբ և ընդգծել, որ Վեդու ջրամբարի ծրագիրը ԶՖԳ կողմից երբևէ արտերկրում իրականացված ամենակարևոր և ամենամեծ նախագիծն է։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանում արձանագրված քաղաքական և տնտեսական փոփոխությունները երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու հիանալի հնարավորություն են ընձեռնում։
Ավարտին կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների միջոցով կանխոշորել համագործակցության առաջնահերթություններն ու ենթակառուցվածքային զարգացման, ջրամբարաշինության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտում նոր ծրագրերը։
Նմանատիպ նյութեր
1687 դիտում
12:04 30-09-2019
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էլեկտրական էներգիայի հանգույց. Փաշինյան
973 դիտում
15:47 09-06-2023
Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց. Փաշինյան
Այս բաժնից
661 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին
511 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
658 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը