3816 դիտում
15:09 24-03-2017
Ռուսաստանն ապակայունացնում է ԼՂ հակամարտությունը, զենք վաճառելով երկու կողմերին. ԱՄՆ գեներալ
Եվրոպայում ԱՄՆ-ի միացյալ զինված ուժերի (EUCOM) հրամանատար գեներալ Կերտիս Սկապարոտին սենատի կոմիտեի լսումներին անդրադարձել է միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք խնդիրների՝ Սիրիայի ճգնաժամին, «Իսլամական պետության» սպառնալիքներին, ինչպես նաև Ռուսաստանի անպատասխանատու և ապակայունացնող գործողություններին: Մասնավորապես, հայտարարել է, որ Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակն աշխարհում՝ Բալկաններում, Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այս մասին հայտնում է [url=http://www.eucom.mil/mission/eucom-2017-posture-statement]Եվրոպայում ԱՄՆ-ի միացյալ զինված ուժերի կայքը[/url]:
«Ռուսաստանը շարունակում է սնել հարևան պետություններում «ձգձգվող հակամարտությունները»: Օրինակ՝ Մոլդովայում Ռուսաստանը դեռևս չի կատարել 1999թ. Ստամբուլի գագաթնաժողովում ստանձնած իր պարտավորությունները՝ 1500 ռուս զինծառայողների դուրսբերման վերաբերյալ, որոնց ներկայության համար մանդատ չունի: Ռուսաստանը պնդում է, որ դուրս կբերի իր զորակազմը մերձդնեստրյան հակամարտության համապարփակ կարգավորումից հետո միայն: Սակայն, Ռուսաստանը շարունակում է խոչընդոտել Մերձդնեստրյան հակամարտության համապարփակ կարգավորման 5+2 բանակցությունները:
Մոսկվան շարունակում է ապակայունացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ զենք վաճառելով երկու կողմերին` Հայաստանին և Ադրբեջանին, միաժամանակ պահպանելով իր զորքերը Հայաստանում, չնայած՝ Մինսկի խմբի միջնորդ լինելու միջազգային հանձնառությանը, որին հանձնարարված է հասնել հակամարտության կարգավորմանը»,- ասել է Եվրոպայում ԱՄՆ-ի միացյալ զինված ուժերի հրամանատար գեներալ Կերտիս Սկապարոտին:
Նմանատիպ նյութեր
1685 դիտում
13:59 13-05-2015
Իրանը ապակայունացնում է Մերձավոր Արևելքի իրավիճակը. Օբամա
39332 դիտում
16:16 13-08-2016
Սուպերմարկետները խաբում են հաճախորդին` պոլիէթիլենային տոպրակներ վաճառելով. Մ. Հակոբյան
15541 դիտում
22:58 24-08-2023
Կենտրոնի 10 շենքի տանիքը վաճառելով հնարավոր է տրանսպորտն անվճար դարձնել․ Վիկտոր Մնացականյան. aravot.am
Այս բաժնից
1159 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1039 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1096 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»