211652_close_icon
views-count2064 դիտում article-date 16:42 23-03-2017

ԱԺ քառօրյայի հերթական նիստը չմեկնարկեց քվորում չլինելու պատճառով

Ազգային ժողովի հերթական նիստը չմեկնարկեց քվորումի բացակայության պատճառով: Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/883737/azh-qaroryayi-hertakan-nisty-evs-chmeknarkec-qvorum-chlinelu.html]«Արմենպրես»[/url]-ը, ժամը 12:00-ի դրությամբ նիստին մասնակցելու համար գրանցվել էր 13 պատգամավոր: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ պատգամավորների գրանցումը կշարունակեն մինչև քվորում ապահովելը, սակայն ոչ ավելի, քան երեք ժամ: Խորհրդարանական հերթական քառօրյայի նախորդ երեք նիստերը ևս չեն կայացել, քանի որ հնարավոր չի եղել քվորում ապահովել: Պատգամավորները օրենսդիրի աշխատանքներին չեն ներկայանում, քանի որ մասնակցում են ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին;

Նմանատիպ նյութեր