26700 դիտում
23:30 22-03-2017
Այտերի փոսիկներ ունեցող մարդիկ համարվում են առավել գրավիչ ու անկեղծ․ հետաքրքիր տեղեկություններ
Այտերի փոսիկները լինում են տարբեր չափերի և խորության: Լինում են շրջանաձև կամ ուղղահայաց կերպով ձգված: Հիմնականում հանդիպում են բերանի կողային անկյուններում տարբեր հեռավորությունների վրա: Փոսիկները առաջանում են երկու այտերին, սակայն հավանական է նաև, որ լինեն միայն մեկ այտի վրա: Հիմնականում դեմքի մկանների հանգիստ վիճակում փոսիկները նկատելի չեն: Դրանք երևում են միայն ժպտալիս կամ ինտենսիվ դիմախաղի դեպքում:
Ժամանակ առ ժամանակ փոսիկները կարող են անհետանալ և կրկին հայտնվել: Պրոֆեսոր Մակ-Դոնալդը իր հետազոտությունների արդյունքում եզրակացրել է, որ փոսիկները սխալմամբ բնութագրվել են որպես գենետիկորեն փոխանցվող դոմինանտ գեն:
Սակայն, Յուտայի համալսարանի գիտնականները համարում են, որ դրանք ոչ մշտական դոմինանտ գեն են, որոնք հիմնականում կառավարվում են մեկ գենի կողմից, բայց միևնույն ժամանակ գտնվում են մյուս գեների ազդեցության տակ։
Շրջանառվում են տարբեր վարկածներ այտերի փոսիկների առաջացման պատճառների վերաբերյալ: Բայց դրանք բոլորն էլ հանգում են այն մտքին, որ այտերի փոսիկների առաջացման հիմնական պատճառը այտոսկրային մեծ մկանի կառուցվածքային առանձնահատկություններն են: Այտոսկրային մեծ մկանը կծկվելիս բերանի անկյունը բարձրացնում է վերև և մի փոքր ձգում դեպի դուրս, որի արդյունքում ձևավորվում է ժպիտը:
Այս պատճառով էլ այն երբեմն անվանում են «ժպիտի գլխավոր մկան»:
Կան մի շարք պլաստիկ վիրահատություններ այտերի արհեստական փոսիկներ ստեղծելու համար: Սակայն հայտնի չէ արդյո՞ք դրանք երկար ժամանակ կպահպանվեն, քանի որ տարիքի հետ մեկտեղ մաշկի առաձգականությունը նվազում է, և փոսիկները կարող են անհետանալ։
Նմանատիպ նյութեր
14776 դիտում
18:09 15-01-2017
Մարդիկ հավատացել են, թե խնկահոտը հաճելի է աստվածներին․ հետաքրքիր տեղեկություններ
15152 դիտում
19:31 22-10-2016
Սերկևիլը համարվում է սիրո և պտղաբերության խորհրդանիշ․ հետաքրքիր փաստեր
Այս բաժնից
2797 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10522 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am