Ճապոնիան խոստացել է պատասխանել Կուրիլներում ռուսական հրթիռների տեղակայմանը
Ճապոնիան համապատասխան քայլեր կձեռնարկի՝ ռուսական իշխանությունների կողմից Իտուրուպ և Կունաշիր կղզիներում հրթռների տեղակայման հետ կապված։ Այդ մասին, ինչպես հայտնում է Rosbalt-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան։
Նոյեմբերի 22-ին Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Боевая вахта» թերթը գրել էր, որ Կուրիլյան կղզիներում տեղակայվել են ռուսական «Բալ» և «Բաստիոն» առափնյա հրթիռային համակարգեր, իսկ «Բաստիոն»-ի անձնակազմը պատրաստվում է հերթական հրթիռային կրակոցներն իրականացնել։
«Մենք լուրջ նշանակություն ենք տալիս դրան և որոշ ճշտումներից հետո կարձագանքենք համապատասխան ձևով»,-մեջբերում է «Կիոդո» գործակալությունը նախարարի խոսքը։
Նախարարը հավելել է, որ նման խնդրի լուծման համար անհրաժեշտ է լուծել հյուսիսային տարածքների խնդիրը (Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան, Հաբոման կղզիները)։