4477 դիտում
16:50 18-03-2017
Հարձակվել են ԵԼՔ-ի պատգամավորության թեկնածու Սոֆիա Հովսեփյանի ընտրական շտաբի վրա և կոտրել պատուհանի ապակիները
Մարտի 18-ին Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված (Շիրակի մարզ) ԵԼՔ դաշինքի պատգամավորության թեկնածու Սոֆիա Հովսեփյանը ահազանգ է ստացել, որ հարձակում են գործել Մեծ Մանթաշ համայնքում (հասցե` 1-ին խճուղի, 42 տուն) գործող իր ընտրական շտաբի վրա և կոտրել պատուհանի ապակիները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԼՔ դաշինքը։
Նշվում է, որ հարակից տարածքում փակցված քարոզչական նյութերը ևս վնասված են գտնվել։ Ժամը 09։37-ին թեկնածուն դիմել է ոստիկանություն։ Նախնական գնահատմամբ պարզվել է, որ պատճառված վնասը կազմում է 40․000 դրամ. «Հիշեցնենք, որ քարոզարշավի մեկնարկից սկսած տեղի է ունենում ԵԼՔ դաշինքին պատկանող գույքի՝ մասնավորապես քարոզչական նյութերի և պաստառների դիտավորյալ ոչնչացում (մարտի 7-ին հարձակվել էին նաև ԵԼՔ դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա և պատռել քարոզչական պաստառները, որի տեսագրությունն ուղարկվել է ոստիկանություն):
Այս մասին բազմիցս ահազանգել ենք, քանի որ այդպիսի դեպքեր արձանագրվել են Վանաձորում, Երևանում, Արթիկում: Սակայն այսօր արդեն հարձակումները վարչական իրավախախտումներից վերածվեցին քրեական հանցագործության։ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի համաձայն՝ «1. Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:
Նման դեպքերը նպատակ ունեն ոչ միայն նյութական վնաս հասցնել դաշինքին, այլ նաև ստեղծել համընդհանուր վախի մթնոլորտ նախընտրական գործընթացները խաթարելու և ԵԼՔ դաշինքի նախընտրական շտաբերի համար վարձակալության տրվող տարածքների տրամադրմանը խոչընդոտելու համար։
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հետևողական լինել տեղի ունեցած հանցագործության բացահայտման հարցում, իսկ ընտրական գործընթացը վերահսկող դիտորդական կազմակերպություններին՝ հատուկ ուշադրություն հատկացնել այս դեպքերին։
Դեպքի ընթացքին և այլ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել Սոֆիա Հովսեփյանին հետևալ հեռախոսահամարով՝ 093229173»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
32529 դիտում
22:35 06-09-2022
Երևանում կոտրել են Ավանի անձնագրային բաժանմունքի դռան և դահլիճի պատուհանի ապակիները
Այս բաժնից
1195 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1021 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
823 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել