Պավել Նեդվեդ. «Յուվենտուսը» առանց վախենալու կարող է խաղալ «Բարսելոնայի» դեմ
«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որի արդյունքում նրանց մրցակից է դարձել «Բարսելոնան»:
«Մեզ սպասվում են չափազանց հետաքրքիր հանդիպումներ: «Բարսելոնան» աշխարհի ամենահայտնի թիմերից մեկն է:
Մենք գիտենք, որ շատ ուժեղ ենք և կարող ենք դիմակայել ցանկացած մրցակցի: Կարծում եմ, որ «Յուվենտուսը» 2015-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից (1:3) հետո ավելի ուժեղ է դարձել և կարող է առանց վախենալու խաղալ «Բարսելոնայի» դեմ:
Չեմ կարծում, որ նման մակարդակում նշանակություն ունի տնային կամ արտագնա խաղերը: Պետք է ցույց տալ սեփական լավագույն խաղը 180 րոպեի ընթացքում», ասել է Նեդվեդը: