Ռոնալդուն կկարողանա խաղալ «Բարսելոնայի» դեմ
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» հետ հանդիպմանը:
Պորտուգալացին այս շաբաթ առաջին անգամ մարզվեց թիմի ընդհանուր խմբում և մեծ հավանականությամբ՝ բաց չի թողնի կլասիկոն:
Այժմ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի տրամադրության տակ են թիմի բոլոր խաղացողները՝ բացառությամբ պահեստային դարպասապահ Լյուկ Զիդանի:
Նախորդ օրերին Ռոնալդուն մարզվում էր անհատական ծրագրով:
«Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 23-ին: