«Յուվենտուս»-ի տնօրեն Պավել Նեդվեդը իր թիմին կոչ է արել մտածել «Լիոն»-ի, այլ ոչ թե եզրափակչի մասին: Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքում «Յուվենտուս»-ը կհանդիպի «Լիոն»-ի հետ:
«Եզրափակիչ հասնելու համար մենք պետք է երկար ճանապարհ անցնենք: Ես հպարտեմ, որ երկրորդ տարին անընդմեջ հանդիսանում եմ Իտալիայի միակ ներկայացուցիչը, ով մասնակցում է եվրագավթաների 1/4 եզափակիչ փուլի վիճակահանությանը:
Մեզ բարդ մրցակից է բաժին հասել: Այդուհանդերձ շատերը համոզված են, որ «Յուվենտուս»-ը հասնելու եզրափակիչ: Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ սեփական հարկի տակ կայանալիք եզրափակիչը առավելություն է: Ներկայումս մենք պետք միայն մտածենք «Լիոն»-ի մասին»,-ասել է Նեդվեդը: