4425 դիտում
18:16 17-03-2017
Հայկ Դեմոյանը լռեց եւ հեռացավ. armtimes.com
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի այսօր` մարտի 16-ին, կայացած տարեկան ընդհանուր ժողովը շրջադարձային ու չնախատեսված ընթացք չունեցավ: Այն անցավ խաղաղ ու մի քիչ էլ ձանձրալի:
Մինչդեռ, [url=http://www.armtimes.com/hy/article/107078]սպասվում էր[/url], որ ԳԱԱ համակարգում գործող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդես է գալու ելույթով կամ հարակից զեկույցով եւ բաժանմունքի մասնագետների ներկայությամբ բարձրաձայնելու է այն ամենի մասին, ինչ մտածում է վերջին տարիներին պետական միջոցներով տպագրվող «Հայոց պատմություն» բազմահատորյակի վերաբերյալ: Դեմոյանի ղեկավարած ինստիտուտը արդեն գրախոսական է հրատարակել իր իսկ խմբագրմամբ եւ բավականին քննադատության ենթարկել բազմահատորյակի երրորդ հատորի երկու գրքերը:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը մինչեւ ժողովն ասում էր, որ թեպետ բաժանմունքի ղեկավարությունը չի պատրաստվում իրեն խոսելու հնարավորություն ընձեռել, բայց ինքն, այնուամենայնիվ փորձելու է ձայնի իրավունք ստանալ: Իսկ արդեն ժողովի օրը Հայկ Դեմոյանը նույնիսկ չփորձեց ելույթ ունենալ ու կարճ ժամանակ անց հեռացավ դահլիճից: Նշված գրքերն ավելի վաղ նա համարել էր խոտանվելու ենթակա, քանի որ պարունակում են հակագիտական թեզեր, ունեն նաեւ տեխնիկական բազմաթիվ թերություններ:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով բազմահատորյակին առնչվող մեղադրանքներին, նախ ներկայացրեց իրենց պատասխանը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Կոթողային խայտառակություն» գրախոսությանը: Իրենք էլ այդ պատասխանը վերնագրել են «Խայտառակության կոթողը»:
«Բոլոր խնդիրներին անդրադարձել ենք հատ-հատ: Այս հատորները Աշոտ Մելքոնյանը չի գրել, գրել են մոտավորապես 60 հայագետներ: Երբ որ ստացվեց այդ գրախոսությունը, մենք հրավիրեցինք մեր բոլոր մասնագետ-հեղինակներին, խնդրեցինք իրենց բաժնի կապակցությամբ տալ պարզաբանումներ, եւ դա նրանք արեցին: Անհատապես ամեն մեկը ներկայացրեց իր կարծիքը, որից հետո դրանք ընդհանրացրինք եւ առանձին գրքույկով տպագրեցինք»,- ասաց նա:
Դեմոյանի ու նրա ղեկավարած թանգարանի մասնագետների բովանդակային դիտողությունները չեն ընդունվել, իսկ ահա տեխնիկական բնույթի խնդիրները չեն հերքվում: «Գիտամեթոդական բովանդակային բնույթի ոչ մի դիտողություն իրական հիմք չունի, մեկ առ մեկ դրան անդրադարձել ենք: Մասնագետները ուղիղ մեկ տարի աշխատել են, որպեսզի գտնեն գոնե լեզվաոճական բնույթի սխալներ: Տեխնիկական բնույթի սխալներ կան: Օրինակ` ասենք տեքստում ռուսերն կամ անգլերեն բառ կա, վերջին պահին, տպագրելուց առաջ, երբ որ տպարանը փոխել է տառատեսակը, չի նկատել, որ դրանք վերածել է հիերոգլիֆների: Այդ դիտողությունները միանգամայն ընդունելի են, շնորհակալությամբ ընդունում ենք»,- նշեց Մելքոնյանը:
Մանրամասներն՝ [url=http://armtimes.com/hy/article/107322]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2294 դիտում
22:24 24-04-2014
Հայկ Դեմոյանը պատասպանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ուղերձին
8716 դիտում
18:12 27-06-2018
Հայկ Դեմոյանը փորձում է շոուներ սարքել, որը նրա մոտ չի ստացվի. Արայիկ Հարությունյան
Այս բաժնից
766 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
649 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
847 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am