211652_close_icon
views-count4376 դիտում article-date 19:07 17-03-2017

Արցախի Մարտունի քաղաքի նորակառույց թաղամասը շուտով կբնակեցվի

Արցախի Մարտունի քաղաքի նոր թաղամասում կառուցված 4 շենքերը մոտ ժամանակներս շահագործման են հանձնվելու: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Կարո Թովմասյանը: «Այդ 93 բնակարանները տրամադրվելու են զոհված զինծառայողների, սպայական անձնակազմի և սոցիալապես անապահով ընտանիքներին»,-հավելել է Կ. Թովմասյանը: Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի խոսքով՝ նոր թաղամասում կառուցվում է ևս 4 քառահարկ բնակելի շենք։ «Երկու շենքերի շինարարական աշխատանքներն արդեն 1 շաբաթ է, ինչ սկսվել են: Շենքերի նկուղային հարկերը նախատեսված են ապաստարանների համար:Կառուցվելիք շենքի բնակիչներն ևս ունենալու են խաղահրապարակ,-ասել է Կ. Թովմասյանը և ավելացրել,- շենքերի կառուցման աշխատանքներն իրականացնում է «Ֆերզիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը. շենքերը շահագործման կհանձնվեն 2 տարուց հետո»: [url=http://artsakhpress.am/arm/news/63706/martuni---qaxaqi----norakaruyc---taxamasy-shutov---kbnakecvi.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր