211652_close_icon
views-count8622 դիտում article-date 16:31 16-03-2017

Երևանի կենտրոնում բնակիչները կատակում էին. «Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ աղբի մեջ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանցիները շատ են սիրում Երևանի մասին բազմաթիվ երգերը, այդ թվում՝ «Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ գիշերով»-ը, ու մինչ այս օրերին թե հանրապետությունում և թե մայրաքաղաքում բուռն ընտրապայքարի պրոցեսներ են ընթանում, քաղաքի կենտրոնում՝ Բյուզանդի 101 շենքի դիմաց, դեռ ԽՍՀՄ տարիներից երևանցիների սիրելի վայր համարվող հատվածը վերածվել է աղբանոցի։ Բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ բազմաթիվ անգամ ահազանգել են պատկան մարմիններին, անգամ ֆոտոմեղադրանքները տեղադրել են այդ պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերին, մինևնույն է, ոչ մի արձագանք չեն ստացել. «Քարոզարշավի այս օրերին թեկնածուներին թողես՝ միայն գնան այնպիսի վայրեր, որտեղ իրենց է ձեռնտու։ Իսկ եթե մեկ անգամ այդ թեկնածուները ժամանեն ու իրենց քարոզարշավն անցկացնեն այս աղբակույտերի մեջ, ապա գոնե հոտը կառնի քթներին ու տեղներից իրար կգան»։ Իսկ մի քանի բնակիչներ էլ հայտնի ու սիրված երգի բառերը փոխել ու ասում էին. «Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ աղբի մեջ», կամ «Սա Երևանն է, այստեղ իր աղբակույտն է»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր