211652_close_icon

Պետական կառավարման համակարգում շարունակում են շատ թանկ ավիատոմսեր գնել. «Հայկական ժամանակ»

views-count2264 դիտում article-date 10:00 16-03-2017
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պետական կառավարման համակարգում թեև ավելի քիչ թվով, բայց դեռևս շարունակում են թանկ գնով ավիատոմսերի գնումները։ Օրինակ, Սահմանադրական դատարանը մարտի 12-ի համար Երևան-Վենետիկ-Երևան 1 տոմսի համար վճարել 315.000 դրամ։ Սա այն դեպքում, երբ կարելի էր այն ձեռք բերել նաև 180-200 հազար դրամով։ Այսինքն, ավելի քան 100 հազար դրամ չի տնտեսվել։ Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարարությանը փետրվարին Երևան-Գդանսկ 1 տոմսի համար վճարել է 662 հազար դրամ այն դեպքում, երբ հնարավոր էր այն գնել եռակի անգամ ցածր գնով 210-230 հազար դրամով։ Ընդ որում, պետական մեկ այլ գերատեսչության՝ գյուղնախարարությունը, ևս նույն օրը նույն չվերթով տոմս է գնել, որի համար վճարել է արդեն կրկնակի անգամ քիչ 331 հազար դրամ, թեև սա էլ իր հերթին է մոտ 100.000 դրամով ավելի թանկ, քան հնարավոր է գնել շուկայական արժեքով։ Սույն գերատեսչություններն այս ավիատոմսերը գնել են պետական համակարգի ավիատոմսերի գնման միակ իրավունքը ունեցող «Էկենգ» ընկերության միջոցով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր