211652_close_icon
views-count3150 դիտում article-date 10:30 05-05-2016

Կառավարության անդամները շարունակում են բիզնես կարգի ավիատոմսեր գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա սկզբին հայտարարվեց, որ կառավարությունը պաշտոնական գործուղումների համար ավիատոմսեր ձեռք բերելիս պետք է միջոցները խնայողաբար օգտագործի։ Սակայն իրականությունը շարունակում է նույնը մնալ։ Այսպես՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը փետրվարի 9-ին ստորագրված պայմանագրով «Ռետրո Ֆիլինգս» ընկերությունից գնել է 3 ավիատոմս Երևան-Մոսկվա-Երևան չվերթի համար։ Ավիատոմսերից երկուսը եղել են էկոնոմ կարգի, մեկը՝ բիզնես։ Ընդհանուր պետբյուջեից ծախսվել Է 971 հազար դրամ։ Առանձին տոմսերի գները նշված չեն, սակայն նշենք, որ բիզնես կարգը սովորաբար էկոնոմից առնվազն կրկնակի թանկ է լինում։ Այսինքն՝ վստահաբար կարող ենք ասել, որ ծախսված գումարի կեսից ավելին միայն բիզնես կարգի տոմսի համար է վճարվել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր