Օբամեյանգը իր երազանքի թիմում ընդգրկել է նաև Մխիթարյանին
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ներկայացրել է իր երազանքի թիմը: Գաբոնցին 11 ֆուտբոլիստից բաղկացած կազմ է հավաքել, որն իր կարծիքով իդեալական է:
Թիմում տեղ են գտել դարպասապահ Մանուել Նոյերը, պաշտպաններ Կուրտ Զուման («Չելսի»), Սոկրատիսը, Ռաֆայել Վարան, կիսապաշտպաններ Պոլ Պոգբան, Հենրիխ Մխիթարյանը, Մարկո Վերատին և Դիմիտրի Պայետը:
Հարձակման գիծը կազմել են Էդեն Ազարը, Մարկո Ռոյսը և հենց ինքը` Օբամեյանգը:


