211652_close_icon
views-count1304 դիտում article-date 13:22 14-03-2017

Երևանում կայացել է Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. ծրագրի նախապատրաստմանը նվիրված աշխատաժողովը

Կայացել է Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. Ծրագրի նախապատրաստմանը նվիրված աշխատաժողովը Մարտի 14-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. Ծրագրի նախապատրաստմանը նվիրված աշխատաժողովը: Աշխատաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը: Ծրագրի նախապատրաստմանը նվիրված աշխատաժողովին մասնակցեցին ՀՀ հասարակական կազմակերպությունների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, մշակութային և հնագիտական ասոցիացիաների, զբոսաշրջության և տարածաշրջանային զարգացման գործակալությունների, հետազոտական հաստատությունների, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ընթացքում մանրամասն ներկայացվեցին Ծրագրի հայտադիմումների ընդունման պահանջները և հնարավորությունները, հայտադիմումների ընդունման, Ծրագրի մշակման հիմնական առանձնահատկությունները (ֆինանսավորվող ծրագերը, գնահատման ընթացակարգերը), ֆինանսական պահանջները, ազգային օրենսդրության հատուկ պահանջները, Ծրագրի էլեկտրոնային համակարգի միջոցով դիմելու կարգը և մի շարք այլ թեմաներ: Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Եվրամիության ծրագրերի համակարգողին» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:

Նմանատիպ նյութեր