211652_close_icon
views-count3341 դիտում article-date 14:40 11-03-2017

Թուրքիան դադարեցրել է Ղրիմի հետ լաստանավային հաղորդակցությունը

Թուրքիան դադարեցրել է Ղրիմից լաստանավերի ընդունումը։ Ինչպես հայտնում է Deutche Welle-ը, «Վարյագ» բեռնատար լաստանավային ընկերության ներկայացուցիչները խոստացել են միջոցառումներ ձեռնարկել դրա առնչությամբ, սակայն չեն մանրամասնել, թե խոսքը ինչ տեսակի քայլերի մասին է։ Արդեն 2 շաբաթ է, ինչ լաստանավայաին հաղորդակցությունը չի գործում։ Այն վերականգնվել էր 2016 թվականի հոկտեմբերին, երբ Սևաստոպոլից առաջին լաստանավը հասվ թուրքական Զոնգուլդք նավահանգիստ։ «Վարյագ» ընկերության լաստանավերով Ղրիմից Թուրքիա մինչ այժմ տեղափոխվում էր միրգ-բանջարեղեն, շինարարական նյութեր և այլ ապրանքներ։ Այդուհանդերձ, այ տարվա հունվարին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն հայտարարեց, որ չնայած Ղրիմի հետ կարևոր համագործակցությանը, Անկարան չի ճանաչում Ղրիմը՝ որպես անկախ պետություն և չի փոխի իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։

Նմանատիպ նյութեր