Լաստանավային հաղորդակցություն է բացվել Ղրիմի և Թուրքիայի միջև
Ղրիմի Կերչ և Թուրքիայի Զոնգուլդակ քաղաքների միջև բացվել է լաստանավային հաղորդակցություն: Այս մասին տեղեկանում ենք Lenta.ru-ից:
MS Poseidon լաստանավը երկու քաղաքների միջև պետք է երթևեկի յուրաքանչյուր շաբաթ երկու անգամ: Առաջին լաստանավը Զոնգուլդակից ուղարկվել է օգոստոսի 22-ին:
Պլանավորված է, որ այն կմտնի ոչ միայն Կերչ, այլ նաև՝ Նովոռոսիյսկ: Փորձագետների կարծիքով՝ դա հնարավորություն կտա լուծել խնդիրների մի մասը՝ կապված Կրասնոդարի երկրամասի ու Ղրիմի միջև ուղևորների ու բեռների տարանցման հետ: Ճանապարհի հաղթահարումը տևում է 24 ժամ:
16,5մ երկարությամբ ինքնագնացքի տեղափոխման արժեքը կլինի 1250 ԱՄՆ դոլար: