Մեքսիկայում մարդկանց զանգվածային գերեզման է հայտնաբերվել
Մեքսիկայի Վերակրուս նահանգում հայտնաբերվել է զանգվածային գերեզման, որտեղ թաղված է մոտ 240 մարդ։ Այդ մասին հայտնել է Telesur հեռուստաալիքը։
Դատական փորձագետների տվյալներով՝ նրանց մեծ մասը երիտասարդներ են՝ տարբեր սեռերի 14-25 տարեկան։ Ոստիկանությունը գտնում է, որ նրանց այդտեղ թաղել են տեղի նարկոկարտելները, որոնց միջև դաժան պայքար է ընթանում ազդեցիկության ոլորտում։
Ամենահամեստ հաշվարկներով՝ վերջին 7 տարիների ընթացքում նշված նահանգում անհետացել է ավելի քան 700 քաղաքացի։