211652_close_icon
views-count4378 դիտում article-date 16:38 10-03-2017

Նախագահ Սերժ Սարգսյանը առաջին ատյանի դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Հրամանագրերում, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի ԱԽ-3-Ե-4, ԱԽ-3-Ե-5, ԱԽ-3-Ե-6 և ԱԽ-3-Ե-7 որոշումներով ներկայացված եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ. 1. Վաչե ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 2. Գեղամ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 3. Սուսաննա ԳԶՈԳՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 4. Լենդրուշ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»։

Նմանատիպ նյութեր