211652_close_icon
views-count2514 դիտում article-date 15:58 10-03-2017

ՊԳԿՎ. շուրջ 1 տարվա ընթացքում պետբյուջե է վերադարձվել 25 մլն դրամ

Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը ոլորտի առաջնահերթությունն է, որի ապահովման գործիքներից մեկն էլ պայմանագրային պարտավորությունների վերահսկողությունն է: Պատշաճ հսկողությունն ու պարտավորությունների չկատարման հետևանքով իրականացվող դատական պաշտպանությունը Պետական գույքի կառավարման վարչության կարևորագույն գործառույթներից են և մշտապես գտնվում են Վարչության պետի անմիջական վերահսկողության տակ: Ընթացիկ հաշվետվությունների միջոցով հնարավորություն է ստեղծվում՝ պարտավորությունների կատարմանն ավելի օպերատիվ հետևել և նվազագույնի հասցնել ռիսկային ծրագրերը: Կառույցի ղեկավարի հանձնարարականով՝ պայմանագրային պարտավորություններ ունեցող իրավաբանական ու ֆիզիկական անձինք, ժամկետներ խախտելու դեպքում նախ ծանուցվում են, բանակցություններ են տարվում և դատական ճանապարհով խնդրի կարգավորումը մնում է որպես վերջին միջոց: Այսքանով հանդերձ, ՊԳԿՎ իրավաբանական վարչության վարույթում 01.03.2017թ. դրությամբ պայմանագրային պարտավորությունները խախտած վարձակալների և գնորդների վերաբերյալ 115 գործ կա, որոնց մի մասով առկա են ընթացիկ դատական գործընթացներ՝ ՀՀ քաղաքացիական և վարչական դատարանների տարբեր ատյաններում: Վարչությունը հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող և երրորդ անձ՝ գումարային և ոչ գումարային տարբեր պահանջներով: Գործերի մեկ այլ մասով՝ Վարչության օգտին բավարարված հայցերով կատարողական թերթեր են ներկայացվում հարկադիր կատարման, իսկ սնանկության վարույթում գտնվող այլ գործերով էլ Վարչությունը հանդես է գալիս որպես պարտատեր: Ստորաբաժանման կողմից հարուցված հայցերի հիմքով բավարարված և օրինական ուժի մեջ մտած վճիռներով 2016 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել շուրջ 20 մլն ՀՀ դրամ գումար, իսկ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում արդեն՝ շուրջ 5 մլն ՀՀ դրամ գումար: Պետական գույքի վարձակալների և գնորդների կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների ծավալը և չափերը բազմազան են՝ վարձակալական գումարներից մինչև խոշոր չափերի ներդրումային պարտավորություններ: Մասնավորապես, 2017թ. բավարարված հայցով՝ դատարանի կողմից վճռվեց պարտավորեցնել պատասխանողներին` պահպանել ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի «Բարեկամություն» կինոթատրոնի գործունեության պրոֆիլը, որի վերաբերյալ դատական վեճն ընթանում էր դեռևս 2015 թվականից: 2017թ. հունվարին օրինական ուժի մեջ մտած՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով, պայմանագրային պարտավորությունների խախտման հիմքով՝ համապատասխան վարձակալ-ընկերությունը վտարվել է տարածքից և շուրջ 700 000 ՀՀ դրամ վարձավճարի բռնագանձման պահանջով կատարողական թերթը ներկայացվել է հարկադիր կատարման: 2017 թ. հունվարին ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած մեկ այլ վճռի հիմքով կատարողական թերթ է ներկայացվել հարկադիր կատարման: 2017 թ. փետրվարին՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով որոշվել է՝ անբարեխիղճ վարձակալի հետ լուծել կնքված վարձակալության պայմանագիրը, վտարել տարածքից և բռնագանձել գոյացած վարձավճարի պարտք գումարը:

Նմանատիպ նյութեր