Փրկարարները բացել են բնակարանների դռները
Մարտի 11-ին, ժամը 12:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի թիվ 51 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին մնացել է ներսում, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անահնար. անհրաժեշտ է փրակարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մարտի 11-ին, ժամը 12:01-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Նոր Մուշի փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են վարձակալած բնակարանի դուռը: