Հենրիխ Մխիթարյանը` «Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն խաղացող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 և մանկունյանցիների միակ գոլի հեղինակը 35-րդ րոպեին դարձավ հայ ֆուտբոլիստը, որը խաղաց մինչև 67-րդ րոպեն և փոխարինվեց: