Կադաստրի պետական կոմիտեն ներկայացրել է գնահատման հաշվետվությունների ժամանակացույցը
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կարևորագույն և սկզբունքային խնդիրներից է բաց և հրապարակային աշխատանքը, թափանցիկ և մատչելի գործելաոճը, ինչպես նաև հանրությանը հաշվետու լինելը, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 342-Լ հրամանով հաստատված «Անշարժ գույքի գնահատողների կողմից կազմված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրությունների իրականացման 2017թ. տարեկան ժամանակացույցը» այսուհետ տեղադրված է նաև կոմիտեի կայքէջում:
Ժամանակացույցի հավելվածին կարող եք ծանոթանալ՝ այցելելով կայքէջի «Գործունեություն» բաժնի «Կադաստրային գնահատում» ենթաբաժնի «Ստուգումների ժամանակացույց» [url=http://cadastre.am/page/434]բաժին[/url]: