Իրանը հերթական բալիստիկ հրթիռն է փորձարկել
Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտնել է Hormuz-2 բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին։ Այդ մասին տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը։
Գեներալը նշել է, որ հրթիռի փորձարկումն իրականացվել է ընթացիկ շաբաթում։ Այն հաջողությամբ խոցել է 250 կմ հեռավորության վրա ծովում գտնվող թիրախը։
Իրանցի ինժեներների մշակած այս նոր հրթիռն ունակ է բարձր ճշգրտությամբ խոցել մինչև 300 կմ հեռավորության վրա ծովում գտնվող ցանկացած ստատիկ և շարժվող կետ։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 2231 բանաձևն արգելում է Իրանին բալիստիկ հրթիռների փորձարկումները, եթե դրանք մակված են միջուկային մարտագլխիկ կրելու համար։