Ռուսաստանը հերթական միջցամաքային բալիստիկ հրթիռն է փորձարկել
Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է նոր՝ РС-26 միջցամաքային բալիստիկ հրթիռը, հաղորդում է Tass գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Մոսկվայի ջերմատեխնիկայի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Գեորգևսկուն:
Վերջինս նշել է, որ հրթիռն արձակվել է մարտի կեսերին: Նշենք, որ Ռուսաստանից հետ չի մնում նաև ԱՄՆ-ն: Նա վերջին 2 շաբաթների ընթացքում հաջողությամբ փորձարկել է Минитмен-3 միջցամաքային բալիստիկ 2 հրթիռ: