211652_close_icon
views-count2371 դիտում article-date 11:54 15-06-2015

Ավարտվել է ոստիկանության Մարտունու բաժնի պետի և նրա տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ քաղաքացի Նորետա Է.-ի ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ ոստիկանության Մարտունու բաժնի առանձին պաշտոնատար անձինք, իրենց սպասարկվող տարածքում բացասական ցուցանիշներ չունենալու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել էին ծառայության շահերին հակառակ` թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման ենթարկված քաղաքացուն համոզել, հորդորել էին ընդունել իրականում իրեն չպատկանող զգալի չափի մարիխուանա տեսակի թմրամիջոցն ապօրինի պահելու փաստը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի Մարտունու բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահան Մարգարյանը 2014 թվականի օգոստոսի 4-ին մեկնարկած «Կանեփ-Կակաչ 2014» համալիր հանրապետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում բաժնի ցուցանիշները բարելավելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Ներսիսյանի հետ նախնական համաձայնությամբ, 2014 թվականի օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության բաժին են հրավիրել նախկինում մի քանի անգամ դատապարտված քաղաքացուն և դրդել են ապօրինաբար որևէ տեղից ձեռք բերել, գրպանում պահել, փոխադրել զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց հետագայում այն, իբր, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունք հայտնաբերելու և թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքի բացահայտում արձանագրելու նպատակով: Այնուհետև ոստիկանության սպաները քաղաքացուն հորդորել են նաև գործի քննության բոլոր փուլերով խոստովանական ցուցմունքներ տալ, քրեական վարույթն իրականացնող մյուս մարմիններից թաքցնել իրականությունը, ներկայացրել են, որ դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ, նրան մեղադրանք կառաջադրվի, ապա դատարանը նրան կդատապարտի առանց իրացնելու նպատակի ապօրինի թմրամիջոց պահելու համար, սակայն իրենք երաշխավորել են, որ կնշանակվի անազատության հետ չկապված պատիժ: Ստանալով քաղաքացու համաձայնությունը՝ ոստիկանության բաժնի պետ Վահան Մարգարյանը ծրագրված հետագա գործողությունների կազմակերպումը հանձնարարել է տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Ներսիսյանին: Պայմանավորվածության համաձայն՝ քաղաքացին ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել, փոխադրել է զգալի չափերով թմրամիջոց: Դրանից հետո՝ քաղաքացին հրավիրվել է բաժին, որտեղ կազմվել է ապօրինի թմրամիջոց օգտագործելու և պահելու կասկածանքով վերջինիս բերման ենթարկելու մասին իրականությանը չհամապատասխանող արձանագրություն: Ապա հրավիրված և իրականության մասին չտեղեկացված ընթերակաների ներկայությամբ քաղաքացին ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում նրա գրպանից հայտնաբերվել է թմրամիջոցը և կազմվել է անձնական խուզարկության ենթարկելու արձանագրություն: Նշված գործողությունների և դրանց արդյունքների մասին Վ. Ներսիսյանը պարբերաբար զեկուցել է վերադասին: Այնուհետև Վահան Մարգարյանի ու Վարդան Ներսիսյանի կողմից ՀՀ ոստիկանության հերթապահ մասի միջոցով ներկայացվել է թմրամիջոցի հայտնաբերման և բացահայտման մասին օպերատիվ ամփոփագիր: Հետագայում քաղաքացու խոստովանական բացատրությամբ հանդերձ նյութերը ըստ ենթակայության ուղարկվել են քննչական բաժին, դեպքի առթիվ հարուցվել և քննվել է քրեական գործ, իսկ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. հոկտեմբերի 30-ի դատավճռով 1 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելուց հետո քաղաքացին փաստացի 4 ամիս գտնվել է անազատության մեջ: Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ինչպես Վահան Մարգարյանին, այնպես էլ նրա տեղակալ Վարդան Ներսիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 38-268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի Մարտունու բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահան Մարգարյանի և նրա տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Ներսիսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դրդչություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավ

Նմանատիպ նյութեր