211652_close_icon
views-count35342 դիտում article-date 16:47 06-09-2016

Երևանում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ 29-ամյա երիտասարդին ամերիկյան ատրճանակով սպանած կասկածյալը կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 19 տան բնակիչ Արտակ Հայրապետյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արթուր Մկրտչյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել ավագ քննիչի միջնորդությունը և Ա. Հայրապետյանը դատարանից տեղափոխվեց Նուբարաշենի բանտ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/05/94738/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 5-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արսեն Վարդանյանի կողմից ստեծված քննչական խմբի անդամ, ավաք քննիչ Արտյոմ Շոխոյանի որոշմամբ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 19 տան բնակիչ Արտակ Հայրապետյանը: Վերջինիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ քր օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշով: Ա. Հայրապետյանը կասկածվում է սեպտեմբերի 2-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գևորգյանին սպանելու մեջ: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև այն հրազենը, որով, ըստ նախնական տեղեկությունների՝ կատարվել էր սպանությունը՝ «Gennings Firearms» տեսակի ատրճանակը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր