Իրաքում հարսանիքի արարողության ժամանակ պայթյուններ են հնչել. զոհվել է 20-ից ավելի մարդ
                        Նախօրեին Իրաքում անցկացվող հարսանեկան արարողության ժամանակ 2 հզոր պայթյուններ են որոտացել, հաղորդում է Reuters գործակալությունը։
Պայթյունների հետևանքով զոհվել է 23 մարդ։ 
Հարսանիքն անցկացվում էր Հաջաջ գյուղում՝ Տիգրիտ քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Նախնական տվյալների համաձայն՝ պայթուցիկ սարքերը գործի են դրել 2 մահապարտ ահաբեկիչներ։ 
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

