211652_close_icon
views-count3048 դիտում article-date 15:20 08-03-2017

Մարտի 8-ի առիթով շարունակվում են Երևանի քաղաքապետարանի անակնկալները

Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով շարունակվում են Երևանի քաղաքապետարանի անակնկալները: Արամ Խաչատրյանի արձանի հարևանությամբ և Հյուսիսային պողոտայի Թումանյան փողոցին հարող հատվածում ձևավորված տոնական զամբյուղներից կանանց և աղջիկներին նվիրվել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետարանի շնորհավորական բացիկներ: Ընդ որում, այս ամենն ուղեկցվել է գործիքային երաժշտության հնչյուններով: Նախաձեռնության ակամա մասնակիցը դարձած կանայք նկատել են, որ ամեն տարի այս օրը կազմակերպվող Երևանի քաղաքապետարանի անակնկալներն իրոք տոնական, բարձր տրամադրություն են հաղորդում Երևանին՝ ընդգծելով կանանց հանդեպ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքը, ինչն իսկապես հաճելի է:

Նմանատիպ նյութեր